Արդյոք Փաշինյանը կրկին կվարակվի COVID-ով մինչև մայիսի 9-ը
07 Մայիսի 2025, 19:00
(Ու՞մ ևինչպե՞ս կարող է Փաշինյանը «վաճառել» Մոսկվա իր ուղևորության շուրջ ստեղծված իրավիճակը)
«Այսօր արդեն մայիսի 6-ն է, բայց հայկական կողմը դեռևս հստակ պատասխան չի տվել այն հարցին, թե արդյոք Փաշինյանը կմասնակցի Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 80-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին։ Հնարավոր է, որ սա Երևան-Մոսկվա ներկայիս հարաբերությունների լավագույն նկարագրությունն է, սակայն չպետք է սահմանափակվել միայն փաստի արձանագրումով՝ անհրաժեշտ է խորքային վերլուծություն կատարել։
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը դեռ վերջնական որոշում չունի՝ մասնակցել, թե չմասնակցել Հաղթանակի շքերթին։ Դա են փաստում մամուլում հրապարակված նյութերը, նրա արտասահմանյան այցերը, որտեղ նա ծաղիկներ է դնում կոմունիզմի զոհերի հուշահամալիրին, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները։
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը ոչ միայն ասաց, որ քաղաքականությունը առևտուր է, այլև հայտարարեց, թե իբր «հյուսիսային հարևանը» հիբրիդային պատերազմ է վարում Հայաստանի դեմ։ Ըստ նրա՝ այն ավելի կսրվի 2026 թվականին (ԱԺ ընտրությունների ժամանակ)։ ԶԼՄ-ների ճշտող հարցին Սիմոնյանը պատասխանեց, որ ֆինանսավորումը իբր գալիս է Ռուսաստանից։ Եվ սա նա ասաց անմիջապես այն բանից հետո, երբ հանդիպել էր Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, որի ընթացքում քննարկվել էին նաև ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների սպասվող այցերը։
Այն, ինչ անում է Փաշինյանը, հին մանիպուլյատիվ մեթոդ է։ Այս մեթոդից օգտվում էր նաև նախորդ իշխանությունը։ Եթե Փաշինյանն այցելի Մոսկվա, ապա կփորձի «վաճառել» այդ այցը ՌԴ ղեկավարությանը որպես «Երևանի և Մոսկվայի բարեկամության հաստատման քայլ», նշելով, որ ոչ միայն արևմտյան գործընկերներն էին դեմ նրա մասնակցությանը տոնական միջոցառումներին, այլև իր թիմի ներսում շատ ուժեղ հակառուսական տրամադրություններ կան։ Սակայն, չնայած դրան, նա «ուժ գտավ և եկավ շքերթին»։
Եթե նա որոշում կայացնի չգնալ Մոսկվա, ապա դա կներկայացնի Արևմուտքին և Թուրքիային որպես «ռուսական իմպերիալիզմին ասած իր վճռական ոչը»։ Որպես այցից հրաժարվելու պատճառ, ՌԴ-ին էլ նա կարող է կրկին նշել COVID-ը։ Կասի, որ էլի վարակվել է…
Փաշինյանը կմեկնի՞ Մոսկվա, թե չի դիմադրի եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի, Ռեջեփ Թայիփ Էրդողանի ճնշմանը, ցույց կտա մոտակա ժամանակը։ Հայ-ռուսական հարաբերությունները կմնան խնդրահարույց՝ անկախ նրանից՝ նա կայցելի Մոսկվա, թե ոչ։ Այս իրականությունն այլևս ոչինչ չի փոխի։
Կարևոր է նշել, որ ժամանակին մայիսի 9-ը մեզ համար եռատոն էր՝ Հաղթանակի օրը Մեծ Հայրենական պատերազմում, Շուշիի ազատագրման օրը և Արցախի Պաշտպանության բանակի ստեղծման օրը։ Եվ այն հարցը, թե գնալ 2025-ին Մոսկվա, թե ոչ, չէր էլ կարող առաջանալ, եթե Արցախը մնար հայկական, իսկ մայիսի 9-ին հերթական զորահանդեսով կնշեինք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը, Շուշիի ազատագրման 33-ամյակը և Արցախի Պաշտպանության բանակի հիմնադրման 33-ամյակը։
Սակայն Նիկոլ Փաշինյանը 2022 թվականիհոկտեմբերին Պրահայում որոշեց հանձնել Արցախը, ինչի հետևանքով հայ ժողովուրդը կորցրեց մայիսյան եռատոնը, և իրեն մնաց միայն «Քաղաքացու օր» կոչվող «պատենտը»։
Մտածե՛ք այդ մասին․․․»։