Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆ | 2025. Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ | ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ

18 Հունվարի 2025, 20:00

 

«2025. Ի՞նչ է լինելու. Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ» նախագծի շրջանակում Alpha News-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանի հետ:

Նրա համոզմամբ, Ադրբեջանը մտադիր չէ Հայաստանի հետ այսպես կոչված խաղաղության պայմանագիր կնքել: Աբովյանի գնահատմամբ, այդ փաստաթուղթը Հայաստանի կազմաքանդման մասին է, ոչ թե խաղաղության հաստատման:

«Չկա խաղաղության պայմանագիր, կա Հայաստանի ապամոնտաժման ճանապարհային քարտեզ, որը համաձայնեցման փուլում է Երևանի ու Բաքվի միջև:

Այսօր Ադրբեջանն իմաստ չունի ստորագրել ինչ-որ բան, որովհետև ինչ ուզում՝ ստանում է, առանց ստորագրելու: Ինչի՞ համար ինքը պետք է Հայաստանի կազմաքանդման գործընթացը ինչ-որ սահմանափակումների մեջ մտցնի, երբ այսօր գործում է որպես ազատ «նկարիչ», Հայաստանի իշխանությունը ծայրից ծայր կատարում է Ադրբեջանի պահանջները»,- ասում է Արման Աբովյանը:

Ըստ քաղաքական վերլուծաբանի, Հայաստանը հիմա էլ պատրաստ է Ադրբեջանին ու Թուրքիային հանձնել Սյունիքով անցնող ճանապարհը, որը նրանք անվանում են «Զանգեզուրի միջանցք», բայց խանգարող հանգամանք կա:

«Եթե այդ միջանցք կոչվածը հանձնում են թուրքերին ու ադրբեջանցիներին, ապա հակադրվում են Մոսկվային ու Թեհրանին, ինչից վախենում է Հայաստանի իշխանությունը, որովհետև հասկացել են, որ իրենց բոլորը գցելու են, Արևմուտքն էլ: Սիրիայում տեղի ունեցածից հետո հնարավոր է, որ այդ միջանցքը հանձնվի Հայաստանի իշխանության կողմից իրական գործողություներ չկատարելու պատճառով: Հարց. ինչո՞ւ Ռուսաստանի հյուպատոսությունը մինչև այս պահը չի բացվել Սյունիքում, մանավանդ, որ իշխանությունը խոստացել էր դա: Ինչի՞ համար Սյունիքից դուրս բերվեց ռուսական ռազմական հենակետը: Ինչի՞ է այս իշխանությունը դիտարկում Սյունիքով Ադրբեջանի ու Թուրքիայի հաղորդակցվելը, բայց չի դիտարկում Հայաստանի ու պայմանական ասած՝ Ադրբեջանի տարածքով ինչ-որ մի տեղի հաղորդակցությունը: Նկատե՞լ եք, որ այդ դիսկուրսը դուրս է եկել, այսինքն՝ իշխանությունը հոգնել է մարդկանց մեսիջ տալ, որ այո, իրենք համաձայն են, պարզապես եթե վերահսկողությունը տան թուրքերին, ապա Իրանը կըմբոստանա, եթե տան ռուսներին, ԱՄՆ-ն կըմբոստանա, կամ հակառակը, բայց ինչո՞ւ մենք ինչ-որ մեկին պետք է ինչ-որ բան տանք»,- նշում է քաղաքագետը:

Արման Աբովյանի կարծիքով, Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը Թուրքիան է:

«Փաշինյանի իշխանությունը արևմտամետ, ռուսամետ չի, իրենք թրքամետ ու ադրբեջանամետ են, սրբորեն համոզված լինելով, որ երբ իրենք դադարեն լինել էթնոքաղաքական գործոն, էլ վտանգ չեն ներկայացնի: Մինչդեռ մենք չենք վտանգ ներկայացնում թուրքերի համար, այլ թուրքերն են մեզ համար վտանգ ներկայացնում: Զգո՞ւմ եք, թե այս իշխանությունը ինչ նենգ փոփոխություն է փորձում անել, այն դեպքում, երբ մեզ թուրքերը կոտորել են: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ից փաստաթղթերով դուրս գալուն, ապա դա չեն անում, որովհետև ՀԱՊԿ-ն ուղիղ կապ ունի ԵԱՏՄ-ի հետ, ԵԱՏՄ-ն էլ ուղիղ կապ ունի ՀՀ-ի տնտեսության գոյության հետ: Քանի որ սրանց Արևմուտքը գցել է, չի տվել տնտեսական արտոնություններ, ու  իրենք ուրիշ տեղից չեն կարող ապահովել այդ փողը, որը հիմա ունեն, չեն դիմում նման կտրուկ քայլի»,- ընդգծում է քաղաքագետը:

Մանրամասները՝ տեսանյութում: