Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Երեխաս չգիտեր, որ ադրբեջանցու է ժպտացել. Տաթևիկ Խաչատրյան

06 Նոյեմբերի 2023, 22:30

Արցախի Հանրային ռադիոյի լրագրող, ստեփանակերտցի Տաթևիկ Խաչատրյանը հիշում է ռադիոյում իր վարած վերջին հաղորդումը, թեման, հյուրին: Նրա խոսքով՝ թողարկումը ամսի 19-ին էր, որից հաշված ժամեր հետո սկսվել է պատերազմը:

«Ես այնտեղ եմ թողել իմ քեռու տղայի գերեզմանը, որտեղ ինքը իր ամբողջ հասակով, զինվորական հագուստով կանգնած է: Ես գիտեմ, որ ոչ մի ադրբեջանցի նրա գերեզմանի կողքով անտարբեր չի անցնելու: Ես անընդհատ մտածում եմ դրա մասին: Հաստա՞տ դեռ այնտեղ է քարը, թե ոչ»,- Alpha News-ին պատմել է Տաթևիկ Խաչատրյանը:

Հաջորդ էպիզոդը, որը Տաթևիկը չի կարողանում մոռանալ, բռնագաղթի ճանապարհն անցնելիս ադրբեջանցու ժպտալն է եղել իր երեխային:

«Ադրբեջանցին ժպտաց իմ երեխային ու խոսեց իմ երեխայի հետ: Երեխաս էլ, ի պատասխան, ժպտաց: Դա ինձ համար ամենացավոտ պահն էր, ես այն երբեք չեմ մոռանա, որովհետև իմ երեխան չգիտի՝ ում է ժպտացել»,- ասել է մեր զրուցակիցը: