Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

«Էթնիկ կոդ». Արաս Օզբիլիզ

23 Դեկտեմբերի 2023, 14:00

Ի՞նչն է օգնում հայերիս` ուր էլ որ ապրենք՝ սիրված եւ պահանջված լինել, հասնել հաջողության, պահպանել ազգային ու ընտանեկան արժեքները։

Alpha News-ի նոր նախագծի՝ «Էթնիկ կոդ»-ի հերթական թողարկման այսօրվա հերոսը Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին խաղացող Արաս Օզբիլիզն է։

«Ինձ համար հայ լինելը ինքնություն է, և դա գալիս է հենց ծնողներիցս։ Հիշում եմ՝ հայրս պատմում էր, որ փոքր տարիքում քրոջս՝ Սելինային տարել էին Ստամբուլի հիվանդանոց, և այնտեղ զարմացել էին, թե դա ինչ անուն է։ Այդ օրը հայրս ասել է՝ մենք այստեղ չենք կարող ապրել ու չպիտի ապրենք։ Դրանից հետո մենք ընտանիքով տեղափոխվել ենք Հոլանդիա»,- պատմել է Արաս Օզբիլիզը։

Հիշում է՝ փոքր տարիքում ծնողները նրան միշտ տարել են հայկական եկեղեցիներ և պատմել, թե ով է հայը։

«Ծնողներս մեզ միշտ տարել են հայկական եկեղեցիներ, պատմել են մեր պատմությունը, պատմել են, թե ովքեր ենք մենք՝ հայերս, ինչ կարևոր գործեր ենք արել։ Այս ամենը մեր ինքնությունն է, և այն ինձ համար շատ կարևոր է»,- նշել է Օզբիլիզը։

Մանրամասները՝ տեսանյութում: