Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

«Էթնիկ կոդ». Մայք Սարյան

11 Մայիսի 2024, 14:00

Ի՞նչն է օգնում մեզ՝ հայերիս, որտեղ էլ որ ապրենք, սիրված և պահանջված լինել, հասնել հաջողության, պահպանել ազգային ու ընտանեկան արժեքները։

«Alpha News-ի «Էթնիկ կոդ»-ի հերթական թողարկման հերոսը բժիշկ, բարերար, համայնքային գործիչ Մայք Սարյանն է։

«Ծնողներս Թուրքիայից գաղթել են Լիբանան։ Մեծ հայրս էլ Արևմտյան Հայաստանից էր։ Ինձ միշտ ասել են,որ պիտի լինեմ հայ, լավ հայ և կարողացածիս չափով օգնել մեր հայությանը, որովհետև մեր ժողովուրդն, ինչպես հայրս էր միշտ ասում, ունեցել է ցավալի օրեր։

Հորս անունը Երջանիկ էր, մարդիկ ինձ հարցնում էին՝ ինչու Երջանիկ։ Նա Երջանիկն էր, որովհետև ծնվել էր 1921 թվականին՝ Հայոց ցեղասպանությունից հետո։ Մեծ հայրս՝ Մարտիրոս Սարյանն ասել է՝ կարողացանք ազատվել հայկական ցեղասպանությունից ու հետ եկանք Ադանայի մեր հողերը, ունեցանք տղա ու նրա անունը դրեցինք Երջանիկ»,- մանրամասնել է Մայք Սարյանը։

Այսօր նա մտահոգ լինելով հայ ժողովրդի ճակատագրով. մեկ խորհուրդ է տալիս՝ միասնական լինել։

«Միակ ուզածս այն է, որ մենք՝ հայերս, միասին լինենք, որովհետև միասնության մեջ հաջողություն կա։ Երբ բոլորս միասին ենք, հանձնված չենք, կարող ենք հաղթահարել ցանկացած նեղություն»,- եզրափակել է «Alpha News-ի զրուցակիցը։