Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Նիկոլ Փաշինյանը «լուծարում է» Սամվել Շահրամանյանին

29 Մարտի 2024, 12:20

(Ինչպես Արցախի իշխանությունները օգնեցին և օգնում են Փաշինյանին փակել արցախյան հարցը)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․

«Մարտի 28-ին ՀՀ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հայտարարությունները, թե Հայաստանում գործում է «Արցախի վտարանդի կառավարություն», սպառնալիք են ՀՀ ազգային անվտանգությանը, իսկ պաշտոնական Երևանը չի ճանաչում նման կառույց։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԼՂՀ հինգերորդ նախագահ Սամվել Շահրամանյանը ֆրանսիական «Le Figaro» թերթին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղը վտարանդի կառավարություն ունի, Շախարմանյանը դրական էր պատասխանել. «Այո, այն շենքում, որտեղ ես հյուրընկալում եմ ձեզ Երևանում, գտնվում են Արցախի նախագահի գրասենյակը և դատական ու օրենսդիր կառույցների գրասենյակները: Խորհրդարանականները կարող են հավաքվել այստեղ՝ քվեարկելու համար։ Հոկտեմբերին ստորագրել եմ հրամանագիր, որով սահմանվում է, որ կառավարության բոլոր նախարարները մնում են իրենց պաշտոններում կամավոր հիմունքներով»:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ ավելի հեռուն գնաց, քան Փաշինյանը, ով հայտարարեց, որ Սամվել Շահրամանյանն իրեն «գործակալի պես է պահում», ինչպես նաև Շահրամանյանի հայտարարություններում Արթուր Հովհաննիսյանը տեսավ «անհարգալից վերաբերմունք ժողովրդի ընտրության նկատմամբ»։

Իսկ ահա այստեղ ավելի մանրամասն՝ ժողովրդի ո՞ր ընտրության մասին է խոսում Հովհաննիսյանը։ 2018-ին կամ 2021-ին ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը երբևէ առաջարկե՞լ է հասարակությանը ընտրություն՝ հօգուտ Արցախը Ադրբեջանին հանձնելու։ Որտե՞ղ և ե՞րբ է Նիկոլ Փաշինյանը 2018-ին կամ 2021-ին ասել, որ երբ Ադրբեջանը հարձակվի Արցախի վրա, ինքը, իր կառավարությունը, իր ղեկավարած բանակը ուղղակի հեռադիտակից հետևելու են Արցախում էթնիկ զտումներին։

Հնարավոր է, որ Փաշինյանը այս մասին խոսել է Տավուշի մարզի Կիրանց գյուղում, ուր նա եղել է 2021 թվականին և խնդրել քաղաքացիներին «60 տոկոս ձայն» տալ իրեն, իսկ ահա այսօր պարզվել է, որ այս տարածքներն, ըստ Փաշինյանի ու իր թիմի, «ի սկզբանե ադրբեջանական» հողեր էին, բայց հայ հասարակության աչքից ինչ-որ կերպ վրիպել էր այս դրվագը։

2018 և 2021 թվականներին Փաշինյանն ու Արթուր Հովհաննիսյանն ասել են՝ մտադիր են ընտրել այնպիսի քաղաքական կուրս, որը թույլ կտա Ալիևին ոչ միայն լուծարել Արցախը, այլև ամբողջությամբ փակել հայկական Արցախի թեման, ինչը թույլ կտա Բաքվին «սկսել ապամոնտաժել արդեն Հայաստանի Հանրապետությունը»։

Ինչ վերաբերում է անձամբ Սամվել Շախրամանյանի նկատմամբ Փաշինյանի ագրեսիվ հայտարարություններին, ապա ակնհայտ է, որ նա մտադրություն ունի «լուծարել» նաև անձամբ Շահրամանյանին։ Սա նշանակում է Արցախի հինգերորդ նախագահին ամբողջությամբ «հանել» ցանկացած գործընթացից (լինի քաղաքական, թե հասարակական)։ Մարդու, ով գիտակցաբար որոշել է իր վրա վերցնել պատասխանատվությունը և դառնալ ԼՂՀ նախագահ, դարձել է նախագահ միանգամայն օրինական՝ օրենքի տառին համապատասխան, բայց դեռ չի կարողացել դառնալ Հայաստան տարհանված արցախցիների լեգիտիմ առաջնորդ։

Թեև ի՞նչ սպասել մի մարդուց, ով գիտի, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանը Արցախը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս՝ Ֆրանսիայի նախագահ Է.Մակրոնի «քաղաքական հովանավորությամբ», բայց այսօր հենց Ֆրանսիայից է Շահրամանյանն ակնկալում «ճնշում Բաքվի վրա՝ ազատ արձակելու համար Արցախի գերեվարված ղեկավարներին»։

Հազվադեպ հարցազրույցներ, «փակ նամակներ» ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, իռացիոնալ խնդրանքներ համաշխարհային հանրությանը, գրված, բայց այդպես էլ չհրապարակված ուղերձներ արցախցիներին տարբեր տոների կապակցությամբ՝ սա չէ որ Արցախի լեգիտիմ առաջնորդը միայն պետք է անի:

Ու նկատեք, թե ինչպես է Փաշինյանը վարվում արցախցիների հետ՝ նախ նա հայտարարեց արցախցիների սոցիալական աջակցության ծրագրի երկարաձգման մասին (40.000 + 10.000 դրամ ամսական օգնություն մինչև տարեվերջ), հայտարարեց, որ պետությունը 3 միլիոն դրամից ավելի կտրամադրի յուրաքանչյուր արցախցու, ով ցանկանում է անշարժ գույք գնել Հայաստանում, և միայն դրանից հետո «լուծարեց» Շահրամանյանին։

Սակայն, եթե Արցախի հինգերորդ նախագահը շարունակի իրեն քաղաքականապես պահել այնպես, ինչպես իրեն պահում էր մինչ այս պահը, ապա նա իսկապես քաղաքական նպատակահարմարությունից ելնելով հեշտությամբ պաշտոնապես «գործակալ» կարող է հայտարարվել։

Մտածե՛ք այդ մասին․․․»։