Փաշինյանը մեր խայտառակությունն է, մեր ամոթը․ «Ժողովուրդն է խոսում»
30 Մայիսի 2025, 23:10
«Ժողովուրդն է խոսում»․ Alpha News-ի այս նախագծի շրջանակներում մենք հարցախույզ ենք արել մայրաքաղաք Երևանում ու ԱՄՆ-ի, Ռուսաստանի հայաշատ համայնքներում՝ պարզելու քաղաքացիների կարծիքը վերջին շրջանի կարևորագույն թեմաների վերաբերյալ։
«Նա մեր խայտառակությունն է, մեր ամոթը։ Համոզված եմ, որ հաջորդ ընտրություններում ձայն չի ստանա։ Բոլորիս ստիպում է այլ ազգերի մոտ գլխիկոր քայլել»,-ասել է հարցախույզի մասնակիցներից մեկը։
«Մենք ենք մեղավոր, որ լռում ենք։ Սա բոլորիս անգործության հետևանքն է»,- ասել է մեկ այլ քաղաքացի՝ խոսելով Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնելու ՀՀ իշխանությունների քաղաքականությունը։
«Մի երկրում, որտեղ չկան պաշտպանական միջոցներ, չեն պատրաստում գազապաստարաններ, ինչպե՞ս կարելի է գոհ լինել նման համակարգից»,- ասել է մեկ այլ քաղաքացի։
Քաղաքացիները նշել են ՀՀ անվտանգային պայմաններից իրենց դժգոհությունը․ «Չգիտենք՝ ինչ պայմաններում են մեր զինվորներն իրենց ծառայությունն իրականացնում։ Հենց նրանք են մեր անվտանգությունն ապահովողը»։