Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025․ Ի՞նչ է լինելու | ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | «Հյուրընկալ Մոսկվան» «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

Ռուբիոն և Բելոուսովը ահազանգում են Հայաստանին սպառնացող վտանգի մասին

30 Մայիսի 2025, 12:00

(Ինչո՞ւ է Փաշինյանն այդ դեպքում ասում, որ պատերազմ չի լինի)

«Հայաստանի իշխանություններն իրենց սովորության համաձայն ցանկացած անհասկանալի իրավիճակում «պիտակներ են կպցնում» տարբեր մարդկանց։Երբ ինչ-որ մեկը հայտարարություն է անում, որը չի համապատասխանում «կուսակցության գծին», նրան կարող են պիտակավորել՝ անվանելով «դավաճան», «Կրեմլի գործակալ», նախկին իշխանությունների ներկայացուցիչ և այլն։ Երբ ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավարը՝ Անդրեյ Բելոուսովը, նշում է, որ այսօր Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է, դա ոչ միայն հակասում է ՀՀ իշխանությունների քարոզչությանը, այլև Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որը նա արել էր Սարդարապատում՝ ընդգծելով, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի լինելու»։

Եթե Բելոուսովին դեռ կարող են որևէ «պիտակ կպցնել» իրենց քարոզչության տրամաբանության շրջանակներում, ապա ի՞նչ կարող են ասել իշխանությունները ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության մասին։ Մեկշաբաթ առաջ նա նշել էր, որ Երևանի և Բաքվի միջև իրական հակամարտության ռիսկ գոյություն ունի, որն էլ փորձում է կանխել ամերիկյան վարչակազմը։ «Մեր թիմերն ակտիվորեն աշխատել են և փորձել որևէ բան անել՝ կանխելու ռազմական միջամտությունը»,- ընդգծել էր նա։

Ռուբիոն և Բելոուսովը չեն հանդիսանում «նախկին իշխանությունների հետ կապված կլանային-օլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներ» և չեն վարում Փաշինյանի թեզերի դեմ ուղղված նպատակաուղղված քարոզչություն։ Նրանք պետական գործիչներ են, որոնք հասկանում են, որ բանակցային գործընթացն առանց հավասարակշռող միջնորդի բերում է զինված հակամարտության բարձր ռիսկի։ Այս ռիսկը մեծ է նաև այն դեպքում, երբ խաղաղության պայմանագիրն ապահովագրված չէ որևէ երաշխավորով։ Երևան-Բաքու բանակցությունների դեպքում իրավիճակը հենց այդպես էլ է։

Այսօրվա իրավիճակը, ցավոք, հիշեցնում է 2020-ի 44-օրյա պատերազմին նախորդող իրողությունները։ 2020 թվականի սեպտեմբերի 1-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նամակ էր ուղարկել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ փաստորեն ներկայացնելով սպասվող պատերազմի սցենարը և առաջարկելով անցկացնել շտաբային վարժանք՝ «ՀԱՊԿ մարմինների կողմից առաջարկների պատրաստման և Կոլեկտիվ անվտանգության ուժերի ու միջոցների ձևավորման ու տեղակայման որոշումների մշակման» թեմայով։ Նամակին կցված էր 17 էջանոց ծառայողական փաստաթուղթ, որտեղ նկարագրված էին ռազմավարական ու մարտավարական ընդհանուր իրադրությունները Հարավային Կովկասի տարածաշրջանում և մասնավորապես Ղարաբաղյան հակամարտության շուրջ։ Սակայն Հայաստանն անտեսեց նախազգուշացումները։

Այսօր Հայաստանի քաղաքացիները պիտի իրենք որոշեն, թե ում պետք է հավատան՝ Փաշինյանին, թե Ռուսաստանի և ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին։

Պարզ է միայն մեկ բան. Բաքուն յուրացնում է Արցախի տարածքները (Լաչինի օդանավակայանի վերջին բացումը դրա վառ ապացույցն է), արդիականացնում է զինանոցը, պարբերաբար անցկացնում է ռազմական զորավարժություններ (վերջինը տեղի ունեցավ մայիսին Թուրքիայում, որին մասնակցեցին նաև ԱՄՆ զինվորականները), իսկ Հայաստանը դիվանագիտական զսպման հույսով նախընտրում է ռազմական վարժանքների փոխարեն դիվանագիտական ֆորումներ։

Մենք կրկին «երկաթե շերեփի» փոխարեն նախընտրում ենք «թղթե շերեփը»՝ հույս ունենալով, որ այն կդիմանա «եռացող ջրին»…

Մտածե՛ք այդ մասին․․․»։

Հիմա եթերում