Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Ռուսաստանի առաջին լուրջ պատասխանը Փաշինյանի ռուսատյաց քաղաքականությանը

10 Մայիսի 2024, 12:30

 

(Ինչի՞ կհանգեցնի ռուսական զորքերի դուրսբերումը Հայաստանի մի շարք շրջաններից)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․

«Մայիսի 9-ը ժամանակին մեզ համար տարվա ամենանշանակալից օրերից մեկն էր։ Տասնամյակներ շարունակ մենք նշել ենք միանգամից 3 տոն՝ Շուշիի ազատագրման, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և Արցախի Պաշտպանության բանակի ստեղծման օրը։ Եվ այս տողերն ամենադրականն են այն ամենից, ինչի մասին այսօր պետք է ստիպված խոսենք։

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Մոսկվա, որտեղ մասնակցել է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին (կազմակերպությունն արդեն 10 տարեկան է), ինչպես նաև երկկողմ բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ իր ողջույնի խոսքում Պուտինն առանձին անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության թեմային, ինչը վկայում է այն մասին, որ Կրեմլում շատ լավ հասկանում են Հարավային Կովկասում առկա իրավիճակի բարդությունը։

Սակայն երկկողմ հանդիպման արդյունքում հայտնի դարձավ, որ Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են ռուս զինվորականների դուրսբերման շուրջ Հայաստանի մի շարք մարզերից՝ Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Արարատի մարզերից։

Իհարկե, իշխանություններն այս փաստը ներկայացնում են որպես «Նիկոլ Փաշինյանի հաղթանակ, փաշինյանական ինքնիշխանության հաղթանակ ռուսական իմպերիալիզմի նկատմամբ», բայց ինչ-որ բան հուշում է, որ մենք ականատես ենք լինում Պուտինի երդմնակալությանը վարչապետի մասնակցության հետ կապված պատմության կրկնությանը։ Հայաստանի ներսում դա ներկայացվում էր որպես Փաշինյանի «հանճարեղ քայլ», իսկ արդյունքում պարզվեց, որ նրան նույնիսկ հնարավորություն չեն տվել մասնակցելու այդ միջոցառմանը։

Այդպես էլ հիմա, ամենայն հավանականությամբ, հայկական կողմին տեղյակ են պահել, որ շուտով ռուսական զորքերը կլքեն Հայաստանի մի շարք սահմանային տարածքներ։

Ի՞նչ կարող է սա նշանակել: Այս քայլը կարելի է ընկալել որպես Ռուսաստանի Դաշնության առաջին լուրջ արձագանքը ՀՀ իշխանությունների հակառուսական քաղաքականությանը։

Հայաստանում, երկար ժամանակ քննարկելով Փաշինյանի և նրա գործընկերների գործողություններին Մոսկվայի հնարավոր պատասխանները, խոսում էին տնտեսական բնույթի հնարավոր պատժամիջոցների մասին։ Փաշինյանի թիմի անդամները նույնիսկ ակնթարթորեն դարձան էներգետիկայի ոլորտի փորձագետներ և սկսեցին հայտարարել, որ մենք կարող ենք գազ գնել Ադրբեջանից՝ դրանով իսկ ամբողջությամբ փոխարինելով ռուսական գազը։ Բայց հիմա պատասխանը եկավ այնտեղից, որտեղ ՔՊ-ականները չէին սպասում…
Իսկ հայկական պետականության համար իրավիճակը կրիտիկական է, ու արժե դա գիտակցել։
Մտածե՛ք այդ մասին…»։

Հիմա եթերում