Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025․ Ի՞նչ է լինելու | ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | «Հյուրընկալ Մոսկվան» «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

Տնտեսական աճի խորը անկումները․ ի՞նչն է ամենամտահոգիչը

30 Ապրիլի 2025, 18:34

2025թ․-ի առաջին եռամսյակի Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) աճի վերաբերյալ օպերատիվ տվյալները բավական մտահոգիչ զարգացումների մասին են վկայում, թեև՝ կանխատեսելի։ Խոսքը մի քանի ուղղություններում գրանցված կտրուկ անկումներին է վերաբերում։

Պատահական չէ, որ անկումներ արձանագրվել են արտաքին առևտրաշրջանառության (12-ամսյա կտրվածքով՝ — 31,8 %,  եռամսյակային՝ -54,2 %) և արդյունաբերության (12-ամսյա կտրվածքով՝ — 16,9%, եռամսյակային՝ -18,5 %) ուղղություններում։ Հիշեցնենք՝ սրանք այն ուղղություններն են, որոնք առնվազն 2024թ․-ի ընթացքում Հայաստանի տնտեսության շարժիչներն էին։ Համեմատության համար ընդգծենք, որ 2025թ․-ի հունվար-մարտին արդյունաբերության -18,5 % անկումը 2024թ․-ին նույն ժամանակահատվածի 30,4 % աճի նկատմամբ է։ Կամ՝ արտահանման -61,8 % անկումը՝ նախորդ տարվա 2,7 անգամ աճի փոխարեն։

Անկումային ցուցանիշներն իհարկե ինքնին վատ է, սակայն սա վիճակագրություն է և, բազային էֆետկով պայմանավորված, մենք այսպիսի արդյունք էլ պիտի ունենայինք՝ կորցնելով արտաքին ազդեցությունները։ Մտահոգությունն ավելի շատ այլ տեղում է։ Օրինակ, նույն արդյունաբերության անկումը ոչ միայն վերաարտահանման գործոնով է պայմանավորված, ալև՝ արտահանելի հիմնական ուղղութուններոում արտադրության և արտահանման ծավալների անկումներով, օրինակ՝ խմիչքների, մասնավորապես կոնյակի՝ մեր հիմնական արտահանելի ապրանքներից մեկի։

Ո՞րն է նման իրավիճակում օրինակելի ակնկալիքը․ արտահանելի ուղղությունների նկատմամբ պատշաճ ու խթանող քաղաքականության իրականացումը։ Կարելի՞ արդյոք ակնկալել գործող իշխանություններից նման քաղաքականության իրականացում, երբ դա չարվեց անգամ տնտեսությունում առաջացած դրական շոկերի ժամանակ։ Առնվազն չկա լավատեսական սպասում։