Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025․ Ի՞նչ է լինելու | ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | «Հյուրընկալ Մոսկվան» «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

Թուրքիայի հետ հարաբերություններ պետք է լինեն, բայց պետք է ներողություն խնդրի․ «Ժողովուրդն է խոսում»

23 Մայիսի 2025, 23:32

«Ժողովուրդն է խոսում»․ Alpha News-ի այս նախագծի շրջանակներում մենք հարցախույզ ենք արել մայրաքաղաք Երևանում, ինչպես նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի հայաշատ համայնքներում՝ պարզելու քաղաքացիների կարծիքը վերջին շրջանի կարևորագույն թեմաների վերաբերյալ:

«Թուրքիայի հետ հարաբերություններ պետք է լինեն, բայց աշխարհում պետք է առաջ տանենք Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, և Թուրքիան պետք է ներողություն խնդրի»,- ասել է քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ քաղաքացու խոսքով՝ թշնամու հետ բարեկամություն չի կարող լինել։
«Կարծում եմ՝ հնարավոր է բարեկամանալ Թուրքիայի հետ, դիվանագիտորեն մոտենալ»,- նշել է հարցախույզին մասնակցած քաղաքացիներից մեկը։

«ՀՀ իշխանությունները բացառապես թուրքական օրակարգ են առաջ տանում։ Եթե նրանք Հայաստանի շահերը պաշտպանեին, Արցախը չէր հայաթափվի։ Նախորդ ոչ մի կառավարության շուրթերից չի հնչել «Արցախն Ադրբեջանի մաս է, և վերջ» արտահայտությունը։ Եթե Արցախում ցեղասպանության ենք ենթարկվել, ինչպե՞ս կարող ենք խաղաղություն կնքել։ Դա կեղծ օրակարգ է»,- հավելել է մեկ այլ քաղաքացի։