Քանի դեռ ՀՀ-ն չի դիմել ԵՄ-ին անդամագրվելու համար, հանրաքվե անցկացնելն անտրամաբանական է. Փաշինյան

01 Հունիսի 2026, 10:30

Քաղաքականություն

Քանի դեռ Հայաստանը չի դիմել պաշտոնապես ԵՄ-ին անդամագրվելու համար կամ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակին շատ մոտ չէ, որևէ հանրաքվե անելն անտրամաբանական է, քանի որ ըստ էության հիմնավորումը չկա: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ գտնվում են տրանսֆորմացիայի փուլում, և ես դա պոզիտիվ եմ համարում»,- ընդգծել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԵԱՏՄ առաջնորդներն առաջարկել են հանրաքվե անել Հայաստանի՝  ԵՄ-ին անդամագրվելու համար: