Քիչ բերք ու բարձր գներ․ գյուղմթերք վաճառողները՝ իրացման դժվարությունների մասին
29 Հուլիսի 2026, 17:30
«Այս տարի մրգի և բանջարեղենի գները բավականին բարձր են։ Աշտարակի շրջանում ուժեղ կարկուտ է տեղացել, ինչի հետևանքով բերքը վնասվել է։ Բացի այդ, շատ շրջաններում փոշոտում չի իրականացվել, և ծիրանի բերք գրեթե չի եղել»,- այս մասին Alpha News-ի անցկացրած հարցման ընթացքում ասել է գյուղմթերքի վաճառքով զբաղվող առևտրականներից մեկը։
Նրա խոսքով՝ շուկայում ապրանքները տարբերվում են ինչպես իրենց գնով, այնպես էլ որակով, և հաճախորդներին գոհացնելու համար վաճառողները հաճախ ստիպված են լինում ձեռք բերել ավելի թանկ, բայց որակյալ ապրանք։
«Շուկայում կան վերավաճառողներ, որոնք ապրանքը ձեռք են բերում ավելի մատչելի գնով, բայց մենք մի քիչ ավելի բարձր գնով որակյալն ենք գնում, որ հաճախորդներին լավ ապրանք առաջարկենք։ Շուկայում կա և՛ մատչելի, և՛ թանկ, և՛ որակով, և՛ ցածր որակի ապրանք, սակայն ամբողջ ապրանքը միշտ չէ, որ հաջողվում է իրացնել։ Օրինակ՝ ծիրանը տեսակավորում ենք, իսկ մնացածը ստիպված ենք լինում վաճառել ավելի ցածր գնով»,- նշել է մեր զրուցակիցը։