«Radio France Internationale»-ը գործարկել է հայալեզու մեդիա հարթակ
02 Հունիսի 2026, 15:30
Միջազգային ֆրանսիական «Radio France Internationale» գործարկել է հայալեզու առցանց մեդիա հարթակ՝ դառնալով մեդիայի 18-րդ օտարալեզու ծառայությունը։
Փարիզում և Երևանում գործող լրատվական խմբագրությունը կստեղծի բովանդակություն արևելահայերենով՝ առաջին հերթին երիտասարդ լսարանի համար՝ Instagram-ի, Facebook-ի և TikTok-ի միջոցով։
Ութ լրագրողներից կազմված թիմը կլուսաբանի նորությունները և կդարձնի ապատեղեկատվության դեմ պայքարը ծառայության հիմնական առաջնահերթություններից մեկը։