ՌԴ-ի և ԱՄՆ-ի առաջնորդները երկխոսության մեջ են․ Պավել Դանիլին
10 Սեպտեմբերի 2026, 22:50
Քաղաքագետ Պավել Դանիլինը Alpha News-ին մեկնաբանել է ԱՄՆ-ի և ՌԴ-ի նախագահների միջև ընթացող բանակցությունները։
«Այն, որ առաջնորդների միջև երկխոսություն կա, արդեն իսկ լավ է։ Դա չի վերացնում Արևմուտքի հետ գլոբալ հակամարտության հավանականությունը։ Բայց, իհարկե, կան դրական գործոններ․ դրանցից մեկն այն է, որ մեր առաջնորդները երկխոսության ձևաչափում են, ընդ որում՝ երկխոսությունը բավական հարգալից է։
Մեր առաջնորդների միջև ձեռք են բերվել նաև որոշակի պայմանավորվածություններ, որոնք մենք անվանում ենք «Անքորիջի ոգի», և որոնք, ըստ էության, օրակարգից չեն վերացել, քանի որ այդ պայմանավորվածությունները վերաբերում են ոչ միայն և ոչ այնքան ուկրաինական հակամարտությանը, որքան համաեվրոպական անվտանգությանը։
Իսկ Միացյալ Նահանգներն այս հարցին, ինչը մեզ համար չափազանց կարևոր է, նայում է այն դիրքորոշումից, որն ընդհանուր առմամբ համապատասխանում է համաեվրոպական անվտանգության վերաբերյալ մեր պատկերացումներին, այսինքն՝ ոչ առճակատման դիրքորոշումից», — նշել է քաղաքագետը։