ՌԴ-ից ՀՀ-ում հեղաշրջման կոչերի մասին Փաշինյանի խոսքերը որևէ հիմք չունեն. Մարիա Զախարովա
28 Փետրվարի 2024, 17:49
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2024/02/23175808/l-0x0wh-786x458z-1.jpg)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը հանրապետությունում պետական հեղաշրջման մասին Ռուսաստանի ենթադրյալ կոչերի մասին որևէ հիմք չունեն, Մոսկվան երբեք նման բանի ակնարկ անգամ թույլ չի տվել։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուս պաշտոնյաները երբեք որևէ տեղ թույլ չեն տվել օրինական ընտրված իշխանությունների տապալման կոչեր հնչեցնել»,- ընդգծել է Մարիա Զախարովան: