ՌԴ-ն չի կարող լռել Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մասին․ Վյաչեսլավ Վոլոդին

22 Մայիսի 2026, 13:50

Քաղաքականություն

Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի բնակիչների նկատմամբ բարեկամական է, սակայն ՌԴ-ն չի կարող լռել ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացների մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Ռուսաստանը միշտ օգնության է հասել հայ ժողովրդին։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ՀՀ-ի բնակիչների նկատմամբ վերաբերմունքը բարեկամական է։ Մենք այլևս չենք կարող լռել այն գործընթացների մասին, որոնք տեղի են ունենում ՀՀ-ում»,- նշել է Վոլոդինը։

Նրա խոսքով՝ ժամանակն է, որ Հայաստանը կողմնորոշվի։

«Մենք այլևս չենք կարող լռել այն գործընթացների մասին, որոնք տեղի են ունենում Հայաստանում, որտեղ խորհրդարանն ընդունել է Եվրոպական միությանն անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենք։ Ավելի վաղ Հայաստանը ճանաչել էր նաև Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը՝ դառնալով դրա լիիրավ անդամ։

Քաղաքական առումով Փաշինյանն արդեն բոլոր որոշումները կայացրել է։ Ուզում եմ ընդգծել՝ հօգուտ այն երկրների հետ հարաբերությունների կառուցման, որոնք Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականություն են վարում, պատերազմում են մեր դեմ, փորձում են քանդել ՌԴ-ն և խոչընդոտել մեր զարգացմանը։ Մենք ՀՀ-ին գազ ենք մատակարարում գրեթե 4 անգամ ավելի էժան՝ վնաս կրելով ինքներս։ Այս բարդ ժամանակաշրջանում աջակցում ենք Հայաստանի տնտեսությանը և քաղաքացիներին։

Իսկ ի՞նչ ենք ստանում փոխարեն՝ Փաշինյանի ստորությունն ու անազնվությունը։ Այսպես շարունակվել չի կարող։ Այսպես հարաբերություններ չեն կառուցում»,- եզրափակել է Վոլոդինը։

Հիմա եթերում