ՌԴ-ն հաշվի կառնի ՀՀ-ի կողմից մի շարք ռուս քաղաքացիների հավատարմագրման մերժումը․ ՌԴ ԱԳՆ
28 Մայիսի 2026, 16:43
Հայաստանի կողմից խորհրդարանական ընտրություններին մի շարք ռուս դիտորդների հավատարմագրման մերժումը խոր ափսոսանք և անընկալելի վերաբերմունք է առաջացնում, և Մոսկվան դա հաշվի կառնի Երևանի հետ հարաբերություններում։ Այս մասին հերթական ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուս քաղաքացիների հավատարմագրման մերժման որոշումը մեզ մոտ խոր ափսոսանք և տարակուսանք է առաջացնում։ Սակայն, բացի ափսոսանքից ու տարակուսանքից, մենք պատրաստ չենք ընդունել այս տրամաբանությունը և ստիպված կլինենք հաշվի առնել սա Երևանի հետ մեր հետագա աշխատանքում», — նշել է դիվանագետը՝ հավելելով, որ «անգամ հնարավոր չէ պատկերացնել, թե ինչու են ձեռնարկել նման ոչ բարեկամական գործողություններ»։