ՌԴ-ն խստացնում է պայքարը կեղծ գրանցումների դեմ

01 Մայիսի 2026, 20:30

Քաղաքականություն

ՌԴ ՆԳՆ-ն մշակել է կեղծ գրանցման բացահայտման դեպքում քաղաքացիներին հաշվառումից հանելու կարգ, որը ուժի մեջ է մտել մայիսի 1-ից:

Նոր կանոնների համաձայն՝ հաշվառումից հանելու որոշում կկայացվի միայն պաշտոնական դատավարական ակտի առկայության դեպքում՝ դատարանի վճռի, որոշման կամ վարչական իրավախախտման վերաբերյալ որոշման հիման վրա։ Նախկինում նման որոշում հնարավոր էր կայացնել նաև ներքին ստուգման արդյունքներով։

Ռիսկի գոտում են գտնվում երեք կատեգորիայի անձինք․ «թղթային» բնակիչները, որոնք իրականում չեն նախատեսում բնակվել տվյալ հասցեում, այն սեփականատերերը, որոնք թույլ են տվել կեղծ գրանցում, ինչպես նաև այն անձինք, որոնց նկատմամբ արդեն իսկ առկա է իրավախախտման վերաբերյալ դատավարական որոշում։