ՌՀՄ պատվիրակությունը և Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն իրենց աջակցությունն են հայտնել Հայ Առաքելական եկեղեցուն

11 Հունիսի 2025, 17:25

Քաղաքականություն

Արա Աբրահամյանի գլխավորությամբ Ռուսաստանի հայերի միության պատվիրակությունը հունիսի 10-ին այցելել է Մոսկվայում Հայ Առաքելական եկեղեցու վանական համալիր և հանդիպել Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ՝ աջակցություն հայտնելով Հայ Առաքելական եկեղեցուն՝ վերջինիս դեմ ՀՀ իշխանությունների աննախադեպ ցինիկ հարձակումների ֆոնին:

ՌՀՄ-ն համոզված է, որ քրիստոնեական հավատքի և եկեղեցու շնորհիվ, որի դերը հայ ժողովրդի պատմության մեջ դժվար է գերագնահատել, հայերին հաջողվել է հաղթահարել պատմական բարդագույն փորձությունները և պահպանել իրենց ինքնությունը:

Այսօր էլ Հայ Առաքելական եկեղեցին միակ ինստիտուտն է, որը կարող է համախմբել հայ ժողովրդին և հասարակությանը՝ ազատելու բաժանարար գծերից, փոխադարձ ատելությունից և թշնամանքից: