Ռոման Սաղրադյանը սահմանել է իր 10-րդ համաշխարհային ռեկորդը

14 Հոկտեմբերի 2026, 14:30

Հայեր

Հայազգի հայտնի մարզիկ և մարզիչ Ռոման Սաղրադյանը սահմանել է իր տասներորդ համաշխարհային ռեկորդը՝ կրկին հայտնվելով Գինեսի ռեկորդների գրքում։ Այս անգամ նա երկու շարժվող բեռնատարների միջև ամրացված ձողի վրա հակառակ ուղղությամբ կատարել է 70 շրջանաձև պտույտ։ Բեռնատարները շարժվել են ժամում 5կմ/ժ արագությամբ։

37-ամյա Սաղրադյանը մի քանի ամիս պատրաստվել է այս փորձությանը։ Նա Տալլինում գործող «Ուժեղների տուն» մարզական կենտրոնի ղեկավարն է։ Սաղրադյանը ոչ միայն անձամբ է գրանցում ուշագրավ արդյունքներ, այլև իր սաների հետ միասին Գինեսի ռեկորդների գրքում ընդգրկվելու տասնյակ հավաստագրեր է նվաճել՝ միջազգային ասպարեզում ներկայացնելով հայկական մարզական ներուժը։