«Ռոսսելխոզնադզոր»-ը ՀՀ-ից մրգերի և բանջարեղենի մատակարարումների հետ կապված խնդիրներ է հայտնաբերել

22 Մայիսի 2026, 12:44

Տնտեսություն և Բիզնես

Հայաստանից մատակարարվող արտադրանքի հետ կապված խնդիրները վերաբերում են ոչ միայն ծաղիկներին, այլև մրգերին ու բանջարեղենին։ Այս մասին հայտարարել է «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ ռուսական կողմը արձանագրել է խախտումներ հայկական արտադրանքի մատակարարումների ընթացքում։ Այլ մանրամասներ գործակալությունը չի ներկայացրել։

Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտնել էր, որ մայիսի 22-ից ժամանակավորապես կսահմանափակի Հայաստանից ծաղիկների ներմուծումը՝ մինչև ջերմոցային տնտեսությունների ստուգումների ավարտը և դրանց արդյունքների վերլուծությունը։ Գերատեսչությունը դա բացատրել էր հայկական արտադրանքի մատակարարումներում կարանտինային օբյեկտների շարունակական հայտնաբերմամբ։