Ռուսական բիզնեսը հասկանում է՝ ՀՀ-ում ապագա չունի, եթե Երևանը որոշի անդամակցել ԵՄ-ին. Օվերչուկ

20 Հունիսի 2025, 11:35

Տնտեսություն և Բիզնես

Ռուսական բիզնեսը հասկանում է, որ Հայաստանում ապագա չունի, եթե Երևանը որոշի անդամակցել Եվրամիությանը: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Նրա խոսքով՝ ԵՄ-ի հետ մերձեցման Հայաստանի կուրսն արդեն իսկ բացասաբար է անդրադառնում երկրի տնտեսության վրա: Մասնավորապես՝ 2024 թ. Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը նվազել է 2 մլրդ դոլարով, իսկ 2025 թ. կորուստները կարող են հասնել 6 մլրդ դոլարի։ Նա ընդգծել է, որ անհնար է միաժամանակ լինել ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում, իսկ ԵՄ-ի հետ մերձեցումը կբերի Ռուսաստանի հետ հարաբերությունների լիակատար խզման։

Օվերչուկը նաև նշել է, որ Ռուսաստանը հարգում է հայ ժողովրդի ընտրությունը, սակայն կոչ է անում մտածել քաղաքացիների առօրյա կյանքի համար նման քայլի հետևանքների մասին: