Ռուսական շուկայի կորստի դեպքում ՀՀ-ն կարող է զրկվել բալի արտահանումից ստացվող եկամուտներից․ ՌԻԱ Նովոստի
04 Օգոստոսի 2026, 10:39
Ռուսական շուկայի կորստի դեպքում Հայաստանը կարող է գրեթե ամբողջությամբ կորցնել բալի արտահանումից ստացվող եկամուտները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վերլուծելով Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալները։
Անցյալ տարվա մայիս–հուլիս ամիսներին ՀՀ-ն բալի արտահանումից ընդհանուր առմամբ ստացել է 4,3 միլիոն դոլարի եկամուտ։ Դրանցից 4,2 միլիոն դոլարը բաժին է ընկել ՌԴ արտահանմանը, ինչը կազմել է ընդհանուր եկամտի 99,3%-ը։
2025 թվականին հայկական բալ արտահանվել է նաև Վրաստան՝ 18,7 հազար դոլարի, և Բելառուս՝ 10,3 հազար դոլարի չափով։
Հիշեցնենք, որ հունիսի սկզբին ՌԴ-ի «Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակումներ էր կիրառել Հայաստանից կորիզավոր պտուղների ներմուծման նկատմամբ։