Եթե ձուկը Ռուսաստան չգնա, Եվրոպա հաստատ չի գնալու․ ակցիայի մասնակից
21 Հուլիսի 2026, 11:31
«Մենք ձկնձկիթը Եվրոպայից ենք ներմուծում ու ձուկ ստանում, կերն էլ ենք իրենց մոտից բերում։ Մենք իրենց հետ չենք կարող մրցակցել»,- լրագրողների հետ զրույցում ասել է Կառավարության շենքի դիմաց ակցիա իրականացնող ձկնաբույծներից մեկը։
«Ձեր կարծիքով՝ Նորվեգիան թույլ կտա մենք այնտեղ ձուկ ծախե՞նք։ Նրանք դուրս եկան Ռուսաստանի շուկայից, և միայն դրանից հետո մենք կարողացանք այնտեղ մտնել ու ձուկ վաճառել։ Հիմա, եթե ձուկը Ռուսաստան չգնա, Եվրոպա միանշանակ չի գնալու»,- նշել է նա։