Ռուսաստանի հարավային շրջանների բնակիչները հանգստի համար առավել հաճախ ընտրում են Հայաստանը
07 Սեպտեմբերի 2026, 19:30
ՌԴ-ի հարավային շրջանների բնակիչները հաճախ հանգստի համար ամրագրում են ուղևորություններ դեպի Հայաստան և Վրաստան։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Զբոսաշրջային գործակալությունների դաշինքի փոխնախագահ Ալեքսան Մկրտչյանը։
«ՌԴ-ի հարավի բնակիչների համար Վրաստանն ու Հայաստանը Աբխազիայից հետո առաջին տեղում են մերձավոր արտերկրի երկրների շարքում։ Հասկանալի է, որ Աբխազիան առանձնահատուկ տեղ է զբաղեցնում»,- ասել է նա։
Փորձագետի խոսքով՝ այս ուղղությունների նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է աշխարհագրական մոտիկությամբ և տրանսպորտային հասանելիությամբ։ Քաղաքների միջև իրականացվում են կանոնավոր չվերթներ։
Արևմտյան Սիբիրի բնակիչները հանգստի համար առավել հաճախ ընտրում են Ղազախստանն ու Ուզբեկստանը, իսկ Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից զբոսաշրջիկները հիմնականում մեկնում են Բելառուս։