Ռուսաստանի պայմանները Ուկրաինայի հարցում դարձել են ավելի կոշտ․ Գեորգի Ասատրյան
07 Սեպտեմբերի 2026, 22:30
Համաշխարհային ռազմական տնտեսության և ռազմավարության ինստիտուտի կենտրոնի փոխտնօրեն Գեորգի Ասատրյանը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների այցերը Մոսկվա և Կիև, ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ խաղաղ բանակցությունների հեռանկարները, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքները Բիշքեկում։
«Լավ այց էր, հիանալի աշխատանք։ Այժմ մենք տեսնում ենք, որ ռուս-ուկրաինական հակամարտության իրավիճակը փոխվել է, և փոխվել է հօգուտ ՌԴ-ի՝ ռազմաճակատում տարածքային ձեռքբերումների, ռազմական տնտեսության և պատերազմի յուրաքանչյուր փուլի տեսանկյունից։ Այդ փուլերում ՌԴ-ն հաղթել է, առավելության է հասել և ցույց տվել, որ ներկայիս պայմաններում իրեն որևէ կերպ հնարավոր չէ կոտրել կամ ստիպել նահանջել։
Կարծում եմ՝ ՌԴ-ի պայմաններն ավելի կոշտ են դարձել, դրանք փոխվել են, և այն առաջարկները, որոնք նախկինում ներկայացվում էին, օրինակ՝ Ալյասկայում և նախորդ բանակցությունների ընթացքում, այլևս արդիական չեն։ Այժմ ՌԴ-ի դիրքորոշումն ավելի ազդեցիկ, ավելի լուրջ և ավելի հիմնավորված է»,- ասել է Ասատրյանը։