Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում. Պեսկով

06 Մարտի 2024, 16:00

Բոլոր

Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ելույթ ունենալով «Գիտելիք. Առաջինը» մարաթոնի ժամանակ:

«Եվ նրանք ռուսաստանցիներ են, իրենց այստեղ լավ են զգում, մենք նրանց սիրում ենք, նրանք էլ մեզ են սիրում: Մենք դարեր շարունակ այսպես ենք ապրել և դարեր շարունակ այսպես ենք ապրելու: Այդ պատճառով մենք նույնքան բարձր ենք գնահատում Հայաստանի հետ մեր հարաբերությունների առանձնակի բարձր բնույթը», — ասել է Պեսկովը:

Նա նշել է, որ Մոսկվան բարձր է գնահատում Երևանի հետ հարաբերությունների առանձնահատուկ բնույթը, սակայն նույնիսկ ամենամոտ հարևանները երբեմն տարբեր ժամանակաշրջաններ են ունենում։

«Այստեղ պահանջվում է քաղաքական կամք, մեր կողմից դա կա, երկու երկրների ղեկավարների կառուցողականությունն ու քաղաքական հեռատեսությունը։ Մեր կողմից նույնպես այդպես է։ Ուստի ես վստահ եմ, որ այս բոլոր դժվարությունները կանցնեն»,- ասել է Պեսկովը։