Ռուսաստանում էկրան է բարձրացել Ալեքսանդր Ադաբաշյանի մասնակցությամբ «Ինքնակոչները» ֆիլմը

08 Հունիսի 2025, 13:16

Մշակույթ

Ռուսական կինովարձույթ է հայտնվել «Ինքնակոչները» լիամետրաժ դեբյուտային դրաման, որում խաղում է ռուսաստանաբնակ հայազգի դերասան, ՌԴ վաստակավոր արտիստ Ալեքսանդր Ադաբաշյանը։

«Վավերագրական քրոնիկոնն էլ ավելի է բարդացնում վիզուալ շարքը՝ խռովալից ժամանակների «մսաղացով» անցկացնելով ոչ միայն պուշկինյան հերոսներին, այլև հենց Լիզա Կորչակովային։ «Օստանկինո»-ի գրոհը սկսվում է չնկարահանված ֆիլմի սցենարիստի հետ կարևոր երկխոսության ժամանակ։ Սցենարիստին մարմնավորում է Ալեքսանդր Ադաբաշյանը, ով իր արտասովոր խարիզմայով հանդիսատեսի ուշադրությունը շեղում է պատմական հակամարտության էությունից։

Առանց ավելորդ բացատրությունների, դրամատուրգն ախտորոշում է ռուսական իրականությունը՝ հետագա կուլմինացիան ազդարարելով ֆիլմի երկու հիմնական մտքով․ «Խռովությունը մեր հասարակության շարունակական վիճակն է», և «Մենք ապրում ենք մի աշխարհում, որը կառավարում են ինքնակոչները»»,- ասվում է ֆիլմի անոնսում։