Ռուսաստանը սպասում է Հայաստանում քվեարկության վերջնական արդյունքներին․ Բոգդան Բեզպալկո
09 Հունիսի 2026, 22:30
Քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն Alpha News-ին մեկնաբանել է, թե ինչու Կրեմլը չի շտապում շնորհավորել Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։
«Ռուսաստանում, առաջին հերթին, ձգտում են ապահովել, որպեսզի քվեարկության բոլոր արդյունքները լիարժեք, ճշգրիտ և հանգիստ կերպով ամփոփվեն՝ հաշվի առնելով հնարավոր բոլոր խախտումները, եթե, իհարկե, դրանք բացահայտվեն, ինչպես նաև բոլոր հնարավոր չարաշահումները, եթե դրանք ևս ներառվեն արդյունքների հաշվարկման և ամփոփման գործընթացում։ Երկրորդ՝ որոշակի դադար է պահպանվում, որպեսզի Հայաստանի և ՀՀ ղեկավարության վերաբերյալ որևէ հայտարարություն կամ գործողություն չընկալվի որպես ընտրությունների արդյունքներին տրված հապճեպ արձագանք»,- նշել է քաղաքագետը։
Փորձագետի խոսքով՝ Ռուսաստանը չի շտապում արձագանքել Հայաստանում ընտրությունների արդյունքներին և մտադիր է գործել հանգիստ ու կշռադատված կերպով։
«Ռուսաստանի արձագանքը պետք է լինի հանգիստ, հավասարակշռված և ոչ ակնթարթային։ Այս առումով այն չպետք է լինի շտապողական։ Այդ պատճառով կարծում եմ, որ այժմ, երբ ընտրական գործընթացի բոլոր մասնակիցները գիտակցեն ստեղծված նոր իրողությունը, երբ պարզ դառնա, թե իշխանության տեսանկյունից ով ինչ հավակնություններ կարող է ունենալ, Ռուսաստանը նոր պայմաններում հարաբերություններ կկառուցի արդեն ձևավորվող նոր կոալիցիայի և Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում կձեռնարկի համապատասխան քայլեր»,- ասել է Բեզպալկոն։