Սա հոգևոր պատերազմ է․ Թերեզա Մխիթարյանը՝ Տավուշում կատարվող իրադարձությունների մասին

26 Ապրիլի 2024, 22:50

Քաղաքականություն

Alpha News-ի ուղիղ եթերում «Germoglio» հիմնադրամի նախագահ Թերեզա Մխիթարյանն անդրադառնալով Տավուշում իրականացվող գործընթացներին՝ դրանք անվանել է «հոգևոր պատերազմ»․

«Երկու օր առաջ մտածում էի՝ եթե գիրք գրեմ, ապա կարելի է Նիկոլի մասին գրել, ինքը ֆանտաստիկ կերպով կերպով նման է սատանայի։ Սա հոգևոր պատերազմ է։ Մարդն ինչպես է պարտվում․ սկզբում հոգին է պարտվում, չէ՞։ Մարդն ինչու՞ չի կարողանում սևը սպիտակից, սուտ ասողին ճիշտն ասողից տարբերի, որովհետև հեռացել է հոգևորից։ Դու կարող ես վատը լավից տարբերել միայն Աստծո լույսով։ Ու պիտի ապաշխարել», — ասել է Թերեզա Մխիթարյանը։

Մեր զրուցակիցը վստահ է՝ Տավուշում արդեն գիտակցում են, թե ինչ մեծ աղետի առջև են կանգնած, իսկ Երևանում ՝ոչ։

«Ինձ թվում է՝ Երևանում դեռ չեն հասկանում վտանգը, բայց Տավուշում դա հասկանում են։ Բացահայտ է ամեն ինչ, գազամուղն անցնում է իրենց մոտ, մեր պաշտպանությունը փլուզվելու է, որովհետև Տավուշն ամենաամուր պաշտպանական գիծն ունի, սա փաստ է; Ճանապարհը փակում են, դուրս են գալիս նաև Վանաձոր։ Ու ինձ հեքիաթներ են պատմում, թե թուրքի հետ կբարեկամանան։ Լսե՛ք, դու կարող ես թուրքի հետ բարեկամություն անել, եթե մի քանի պայման լինի։ Օրինակ, այն, որ թուրքը գա ու քեզ ասի՝ կներես, սխալվել եմ»,- ասել է մեր զրուցակիցը։

Մխիթարյանը նկատել է՝ մենք Աստծուց հեռացել ենք, բայց այս պայքարում կհաջողենք միայն Աստծով։

«Թուրքը միայն հայի վրա չի հարձակվում, հարձակվում է Սիրիայում, Իրաքում։ Պատմությունը պետք է ցույց տա, որ թուրքը փոխվել է։ Մենք իսկապես հիմար ենք։ Իսկ ինչո՞ւ ենք հիմար, որովհետև Աստծուց հեռացած մարդիկ ենք։ Միայն Աստծով, մեր մարդկային ուժերով ոչինչ չի ստացվելու։ Չարը չարի դեմ չի հաղթելու։ Այո, եկեղեցին Աստծո տունն է, ես ուրախ կլինեմ, եթե եկեղեցին այս պայքարն առաջ տանի»,- եզրափակել է Թերեզա Մխիթարյանը։