Սա նշան է. ծիածանը հիշեցրել է կարևոր դրվագ Ռոբերտ Քոչարյանի կյանքից
12 Մայիսի 2026, 21:40
«Երևանը Հայաստանի սիրտն է, բայց այդ սիրտը խնդիրներ ունի»,- այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ հայ ժողովրդին պետք է առողջ, զարգացող Երևան։ «Ութ տարվա ընթացքում պարտքը 8 մլրդ դոլարով ավելացնել և մայրաքաղաքում ոչինչ չանել՝ դա անհարգալից վերաբերմունք է, արհամարհանք։ Մենք սա շտկելու ենք»,- նշել է ՀՀ երկրորդ նախագահը։
Բնակիչների հետ հանդիպմանը ժամանակ երկնքում ծիածան է հայտնվել և Ռոբերտ Քոչարյանը հիշել է մի դրվագ իր կյանքից։ «Ինձ կնքել է Պարգև սրբազանը Գանձասարում։ Դուրս եկա եկեղեցուց․ ծիածան էր։ Սա նշան է»,- ասել է նա։