Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երրորդն է

18 Մայիսի 2026, 19:45

Սպորտ

Թբիլիսիում մայիսի 17-ին ավարտվել է սամբոյի 2026 թվականի Եվրոպայի առաջնությունը, որի շրջանակում Հայաստանի հավաքականը ցուցաբերել է վերջին տարիների ամենահաջող ելույթներից մեկը և ընդհանուր մեդալային հաշվարկում զբաղեցրել է երրորդ տեղը։ Այս մասին գրել է sportaran.com-ը։

Հայ սամբիստները նվաճել են 9 մեդալ՝ 2 ոսկե, 3 արծաթե և 4 բրոնզե։ Ընդհանուր արդյունքով Հայաստանի թիմը զիջել է միայն Ռուսաստանի և Ուկրաինայի հավաքականներին՝ առաջ անցնելով Բելառուսից, Վրաստանից, Բուլղարիայից և Ադրբեջանից։

Եվրոպայի չեմպիոններ են դարձել Կարեն Սարգսյանը՝ մինչև 58 կգ քաշային կարգում, և Գոռ Հարությունյանը՝ մինչև 88 կգ քաշային կարգում։

Եվս երեք հայ սամբիստներ հասել են մարտական սամբոյի եզրափակիչ և դարձել արծաթե մեդալակիրներ։ Մեդալներ են նվաճել Մայիս Ներսեսյանը (մինչև 64 կգ), Արսեն Ավետիսյանը (մինչև 71 կգ) և Լեոնիդ Մելիքյանը (մինչև 98 կգ)։ Բրոնզե մեդալներ են բերել Բորիս Շատվերյանը (սպորտային սամբո), ինչպես նաև Նարեկ Գոգինյանը, Գևորգ Ազատյանը և Մխիթար Թեմուրյանը (մարտական սամբո)։