Սամվել Կարապետյանի դուստրը հայտարարություն է տարածել

18 Հունիսի 2025, 13:41

Քաղաքականություն

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի դուստրը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Մենք սպասում ենք հորս բոլոր կողմնակիցներին Մազմանյան փողոցի 5 հասցեում գտնվող Քննչական կոմիտեի շենքում։

Թող բոլորը տեսնեն՝ նա միայնակ չէ։ Մենք էլ մենակ չենք։

Հիմա միայն մեր ճակատագիրը չի որոշվում. ամեն ինչ, որին մենք սրբորեն հավատացել ենք դարեր շարունակ, ենթարկվում է ամրության փորձության»։