Սամվել Կարապետյանի ներդրումային ծրագիրը նոր կյանք տվեց Հյուսիսային պողոտային. «TASHIR Street Shopping Gallery»- ն 10 տարեկան է

Ուղիղ 10 տարի առաջ, 2016 թվականին, Երևանի սրտում, Հյուսիսային պողոտա 6/2 հասցեում, Սամվել Կարապետյանի կողմից իրականացված միլիոնավոր դոլլարների ներդրումային ծրագրով բացվեց «TASHIR Street Shopping Gallery»-ն : Այն դարձավ մայրաքաղաքի նոր ու ժամանակակից խորհրդանիշներից մեկը: Տաղավարներում սկզբունքորեն գերակշռում է հայկական արտադրանքը: Ներկայացված ապրաքանիշները համագործակցում են հայտնի բրենդային խանութների հետ:

Ներդրումային ծրագրով ամբողջ Հյուսիսային պողոտան վերափոխվեց ու ստացավ նոր շունչ: Վերգետնյա հատվածը սալիկապատվեց բազալտե քարերով, տեղադրվեցին նստարաններ և ստեղծվեց երևանցիների ու քաղաքի հյուրերի համար ջերմ ու բարեկեցիկ միջավայր: Հյուսիսային պողոտան ապահովվեց նոր լուսավորությամբ ու ժամանակակից շնչով:

Մեծածավալ ծրագիրը ո՛չ միայն փոխեց քաղաքի կենտրոնի տեսքն ու մթնոլորտը, այլև վերածվեց Երևանի զարգագման ժամանակակից քաղաքաշինության վառ խորհրդանիշի: Երևանի ժամանակակից դիմագիծը միավորեց ազգային ոգին, մշակույթն ու քաղաքային զարգացումը: Մայրաքաղաքի կենտրոնը դարձավ կյանքի, զբոսանքի ու հանդիպումների աշխույժ ու գրավիչ տարածք՝ բաց և հասանելի բոլորի համար: