Սանկտ Պետերբուրգի «Ռուսաստանի Ժողովուրդների ասամբլեայի» և Հայաստանի ազգային-մշակութային ինքնավարության միջև ստորագրվել է համագործակցության պայմանագիր
05 Դեկտեմբերի 2023, 09:32
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2023/12/04153801/photo_2023-12-04_15-18-31.jpg)
«Ռուսաստանի ժողովուրդների ասամբլեայի» Սանկտ Պետերբուրգի մասնաճյուղի և Սանկտ Պետերբուրգի հայկական ազգային-մշակութային ինքնավարության միջև ստորագրվել է Համագործակցության համաձայնագիր։ Այն ստորագրել է հայկական ազգային-մշակութային ինքնավարության խորհրդի նախագահ Կարեն Մկրտչյանը։
Համաձայնագրի առարկան մշակույթի ոլորտում փոխգործակցությունն է, մշակութային, կրթական և այլ նախագծերի իրականացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը, մշակութային արժեքների և ավանդույթների պահպանումն ու հանրահռչակումը: