ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով
05 Մայիսի 2025, 16:13

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Արմեն Դանիելյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Հիշեցնենք, որ Արմեն Դանիելյանն ապրիլի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։ Արմեն Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում նշանակվել էր 2024 թվականի նոյեմբերին։