ՍԴ ցանկացած որոշում պետք է նպաստի սահմանադրականության ձևավորմանը․ Արամ Վարդևանյան

21 Սեպտեմբերի 2026, 11:45

Քաղաքականություն

Սահմանադրության՝ ազգային արժեքներին վերաբերող նպատակները կապված են Անկախության հռչակագրի դրույթների հետ։ Այս մասին «ՀՀ անկախության հռչակագիրը և համազգային շահերը» թեմայով բաց հանդիպում-քննարկման ժամանակ ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։

«Դա, նույնիսկ Սահմանադրության կարգավորումների լույսի ներքո, պետք է լինի գերակայող»,- նշել է նա։

Վարդևանյանի խոսքով՝ Սահմանադրության հիմքում ընկած են նաև անփոփոխելի դրույթներ, որոնք որոշակի իմաստով սահմանում են ժողովրդի կողմից Սահմանադրության փոփոխության սահմանը։

«Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում որոշակի իմաստով պետք է նպաստի սահմանադրականության ձևավորմանը, այսինքն՝ սահմանադրական արժեքների և նորմերի։ Բայց երբ դրանք այդ աստիճան տատանվում են, առաջանում է խզում։ Եվ հիմա մենք հասել ենք այդ խզման ամենաբարձր կետին, երբ համազգային ձևակերպումը համարվում է խնդիր»,- նշել է Վարդևանյանը։