Սեյրան Օհանյանն ուշացած, բայց վերջապես ասաց այն, ինչի մասին շատերս լռում էինք. Տիգրան Քոչարյան

20 Ապրիլի 2026, 20:00

Քաղաքականություն

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվել է Գյումրիում, որտեղ տեղի է ունեցել «ՎարչաԲենդ»-ի հերթական համերգը: Նրան ուղեկցել է նախկին կինը՝ Աննա Հակոբյանը: Այս թեմայի մասին խոսել ենք Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանի հետ:

«Այստեղ 2 հանգամանք կա․ առաջինը՝ շեղում են օրակարգային թեմաներից, իսկ օրակարգային թեման եղել է Սեյրան Օհանյանի բացահայտումն Ազգային ժողովի ելույթում և Օնիկ Գասպարյանի արձագանքը:

Երկրորդ հանգամանքը վերաբերում է Աննա Հակոբյանին, որը խնդիր է Նիկոլ Փաշինյանի համար թե՛ որպես կողակից, թե՛ որպես բաժանված մարդ: Նա ամենաբացասական ռեյտինգ ունեցող մարդկանցից է Փաշինյանի շրջապատում, և նրա փիարշիկները խորհուրդ են տվել հեռացնել Աննա Հակոբյանին ասպարեզից, որպեսզի չնյարդայնացնի մարդկանց, սակայն դա տվեց այլ պատկեր: Ստացվեց, որ Փաշինյանի 20-30 տարվա քաղաքացիական կինն ապագա չի տեսնում նրա հետ»,- նշել է Տիգրան Քոչարյանը:

Հարցին, թե Սեյրան Օհանյանի ելույթի ժամանակ ինչից է վախեցել Փաշինյանը, գլխավոր խմբագիրը պատասխանել է.

«Վախը նրանում է, որ Սեյրան Օհանյանը, միգուցե ուշացած, բայց վերջապես ասաց այն, ինչի մասին շատերս խոսում էինք կամ գիտեինք, բայց լռում էինք: Շատ կարևոր է, որ հենց նա ասաց, քանի որ մեկ բան է, երբ դա ասում է ռազմական փորձագետը, այլ բան, երբ ասում է պաշտպանության նախարարը, գեներալ-գնդապետը: Մարդ, ով հիմքից գիտի այս ամեն ինչը, և մարդ, ով գտնվել է Արցախում 44-օրյա պատերազմի ժամանակ»:

Մանրամասները՝ տեսանյութում: