Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը՝ «Al-Beruniy» միջազգային մրցաշարի մրցանակակիրներ
13 Փետրվարի 2025, 14:00

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամները` Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը ավարտել են իրենց ելույթները «Al-Beruniy» միջազգային մրցաշարում:
Հայ գրոսմայստերները Ուզբեկստանում անցկացված «Al-Beruniy» շախմատի միջազգային շրջանային մրցաշարում համապատասխանաբար զբաղեցրել են 2-րդ և 3-րդ հորիզոնականները: Մարտիրոսյանը և Սարգսյանը 9 հնարավորից վաստակել են 6 միավոր:
Մրցաշարի հաղթող է դարձել ուզբեկ գրոսմայստեր Մուխիդին Մադամինովը:
