Շեֆ-խոհարար Կարեն Թորոսյանը՝ «Top Chef 2025» շոուի փորձագետ

19 Հունիսի 2025, 19:40

Հայեր

Բելգիահայ շեֆ-խոհարար Կարեն Թորոսյանը դարձել է հանրահայտ «Top Chef 2025» խոհարարական մրցույթի հրավիրյալ փորձագետ: 16-րդ եթերաշրջանի քառորդ եզրափակչում նա մասնակիցներին առաջարկել է պատրաստել պիթիվիե՝ ֆրանսիական ավանդական շերտավոր խմորով կարկանդակ։

Թորոսյանը հայտնի է խմորի մեջ պաշտետ պատրաստելու իր վարպետությամբ, ինչի համար 2015 թվականին ստացել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Բրյուսելի նրա «Բոզար» («Bozar») ռեստորանն արժանացել է Michelin-ի երկու աստղի, իսկ շեֆ-խոհարարը բազմիցս արժանացել է հեղինակավոր մրցանակների: