Շվեցարիայի խորհրդարանի բանաձևը կարող է արցախցիների վերադարձի համար դուռ բացել. Սարգիս Շահինյան

24 Հունվարի 2025, 20:15

Քաղաքականություն

Շվեյցարիայի խորհրդարանի Վերին Պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է արցախահայության վերադարձի շուրջ միջազգային համաժողով հրավիրելու բանաձևը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ նախորդ տարվա հոկտեմբերի 15-ին, Ազգային Խորհրդի ստորին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն էր ընդունել այս բանաձևը։

Թեմայի շուրջ Alpha News-ը զրուցել է Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանի հետ:

«Բանաձևը կարող է դուռ բացել արցախահայերի համար: Միայն Շվեյցարիայում չէ, որ հնարավոր է ընդունել այդպիսի բանաձև: Հնարավորություն կա այդպիսի նախագիծ ընդունել այլ երկրներում, ինչպես նաև Եվրոպական միությունում»,- նշել է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ բացի արցախահայերի վերադարձի իրավունքից, կարևոր խնդիր է նաև ռազմագերիների հարցը:

«Կարևոր է, որ միջազգային հարթակներում Հարավային Կովկասի հակամարտությանը հավասարակշռված լուծում տրվի, արցախահայերի վերադարձի խնդիրն արդար ձևով լուծվի: Իհարկե, գերագույն կետերից մեկն է՝ արցախահայության ապահով վերադարձը իրենց տներ: Բայց դա միակ կետը չէ: Կա նաև ռազմագերիների խնդիրը, ազգային և պատմական հուշահամալիրների պահպանումը: Դա այս պահին բոլորովին ապահովված չէ»,- ընդգծել է Սարգիս Շահինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: