«Olympic Esports Series»-ին մասնակցելու իրավունք նվաճած 8 շախմատիստներից 2-ը Հայաստանից են

10 Մայիսի 2023, 09:47

Հայեր | Սպորտ

«Olympic Esports Series» մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք նվաճած 8 շախմատիստներից 2-ը Հայաստանից են:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ եզրափակչին մասնակցելու իրավունք են ստացել Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ալեքսանդր Բորտնիկը, Ալեքսեյ Սարանան, Բասեմ Ամինը, Մաքսիմ Չիգաևը, Նգոկ Տրուոնգ Սոն Նգուենը և Ալեքսանդր Ռախմանովը:

Մրցաշարը տեղի կունենա հունիսի 22-ից 25-ը՝ Սինգապուրում: