Ջորջիո Պետրոսյանը հաղթել է Սերխիո Սանչեսին և չեմպիոնական գոտին վերադարձրել ընտանիքին

20 Մայիսի 2024, 08:50

Սպորտ

Լեգենդար հայ մարտիկ Ջորջիո «Դոկտոր» Պետրոսյանը (106-3-2) մայիսի 18-ին Միլանում կայացած PetrosyanMania Gold Edition-ում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է իսպանացի Սերխիո Սանչեսին և նվաճել Wako Pro по K-1 չեմպիոնական գոտին։ Այս մասին գրում է sportball24․com-ը։

Գոտեմարտն անցել է 5 ռաունդում և ավարտվել 38-ամյա Պետրոսյանի հաղթանակով: Սա քիքբոքսինգի լեգենդի առաջին մենամարտն էր 2 տարվա դադարից հետո: Մինչ այդ Սերխիո Սանչեսը հաղթել էր Ջորջիոյի եղբորը՝ Արմեն Պետրոսյանին, սակայն «Դոկտորը» վրեժխնդիր է եղել եղբոր համար և չեմպիոնական գոտին վերադարձրել ընտանիքին:

Այժմ Պետրոսյանը պրոֆեսիոնալ ռինգում 106 հաղթանակ է տարել, երեք պարտություն: