Թամարա Խանում. «Արևելքի առաջին ծիծեռնակը»
19 Փետրվարի 2024, 14:42
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Թամարա Պետրոսյան՝ (Խանում) հայազգի հայտնի ուզբեկ և խորհրդային պարուհի, արվեստի գործիչ։ Ծնվել է 1906 թ. Ֆերգանա քաղաքում (Ուզբեկստան):
Առաջին անգամ բեմ է բարձրացել 1919 թվականին։ 1925 թվականին ավարտել է Մոսկվայի կենտրոնական թատերական տեխնիկումը:
1926-1928 թվականներին եղել է Տաշքենդի երաժշտական-էթնոգրաֆիկ անսամբլի պարուհի, 1928-1934 թթ-ին մասնակցել է Սամարղանդի, Կոկանդի և այլ քաղաքների երաժշտական դրամատիկական թատրոնների հիմնադրմանը։
1926 թվականին Խորհրդային առաջին արտիստների Ֆրանսիա մեկնելուց առաջ ժողովրդական կոմիսար Լունաչարսկին Թամարա խանումին անվանել է «Արևելքի առաջին ծիծեռնակ»։
Թամարա Պետրոսյանը նաև Ուզբեկստանի ֆիլհարմոնիայի մեներգչուհի էր։
Մասնակցել է ուզբեկական բալետի թատրոնի ձևավորմանը։ 1943 թվականին նրան ՝ խորհրդային առաջին դերասանուհուն, շնորհվել է Խորհրդային բանակի կապիտանի զինվորական կոչում։ Հրամանում ասվում է. «Զորքերի անձնակազմի շրջանում բացառիկ մեծ աշխատանքի համար»: Ներկայացնելով իր վարպետությունն ու բարձր արվեստը ՝ Թամարա Խանումը կարողացել է բարձրացնել մարտական ոգին և ոգևորել մարտիկներին ու հրամանատարներին:
Նա ձևավորել է Ուզբեկստանի կանանց պարային ոճը, հավաքել է աշխարհի շատ ժողովուրդների երգ ու պարի բանահյուսությունը, ստեղծել երգի ու պարի մանրանկարչության ժանր։
Պետրոսյանն իսկապես երաժշտության սպասավոր էր: Դոլորես Իբարուրին, Ռաջ Կապուրը, Ջավահաrլալ Ներուն հիանում էին նրա արվեստով։ Նրա հետ նամակագրության մեջ են եղել Չարլի Չապլինը, Գալինա Ուլանովան, Պաբլո Պիկասոն, Արամ Խաչատրյանը:
«Արևելքի առաջնորդող աստղ», — այսպես էր նրան անվանում անվանի բալերինա Մայա Պլիսեցկայան:
Թամարա Խանումը մահացել է 1991 թվականի հունիսի 30-ին։ Թաղված է Տաշքենդի Չիգաթայ գերեզմանատանը։