Ռազմիկ Զաքարյանը՝ «Սիրելի քաղաք Եկատերինբուրգ» մրցույթի հաղթող

27 Դեկտեմբերի 2024, 18:50

Հայեր

Եկատերինբուրգի քաղաքապետարանը պարգևատրել է URA.RU-ի լրագրողներին լավագույն լուսանկարների և քաղաքացիներին օգնելու համար: Գործակալության լուսանկարիչ Ռազմիկ Զաքարյանը հաղթող է ճանաչվել «Քաղաքային իրադարձությունների մասին լավագույն ֆոտոռեպորտաժ» անվանակարգում: Ռազմիկին պարգեւատրել են քաղաքի փայտե ճարտարապետության մասին «Չկորսված Եկատերինբուրգ» լուսանկարների շարքի համար:

«Ինձ վաղուց գրավում էր փայտե ճարտարապետությունը և, շրջելով քաղաքում, ես հաճախ լուսանկարում էի այդ բոլոր շենքերը, իսկ հետո որոշեցի շարք հավաքել։ Կարծում եմ, որ սա Եկատերինբուրգի շատ կարևոր ժառանգությունն է, և եթե ոչ ֆիզիկական տեսքով, ապա գոնե լուսանկարներում այն պետք է պահպանվի», — մեկնաբանել է լուսանկարիչը։