Թայվանը Հայաստանի քաղաքացիների համար ներդրել է էլեկտրոնային վիզաների համակարգ
10 Հուլիսի 2026, 10:40
Թայվանի արտաքին գործերի նախարարության հյուպատոսական գործերի բյուրոն հուլիսի 7-ին ընդլայնել է էլեկտրոնային վիզաների ծրագիրը՝ ներառելով ևս 20 երկիր, այդ թվում՝ Հայաստանը։
Էլեկտրոնային վիզան ձևակերպվում է հատուկ առցանց հարթակի միջոցով։ Դիմորդները պետք է լրացնեն հայտը և վճարեն սահմանված պետական տուրքը։ Համակարգն ընդունում է Visa, Mastercard և JCB վճարային քարտերը, իսկ կանխիկ վճարման հնարավորություն նախատեսված չէ։
Ծրագիրը գործում է մինչև 2027 թվականի հուլիսի 6-ը։ Այդ ժամկետի ավարտից հետո Թայվանի իշխանությունները կարող են վերանայել էլեկտրոնային վիզաների ծրագրի պայմանները՝ ներառյալ դրան մասնակցող երկրների ցանկը։