Տեղի ունեցավ գողություն. Վիգեն Սոսիկյանը՝ ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների մասին

Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները, դրանց նախորդած բուռն քարոզարշավն ու հետընտրական զարգացումները շարունակում են մնալ հանրային քննարկումների կենտրոնում։ Այս և այլ առանցքային հարցերի շուրջ Alpha News-ը զրուցել է համայնքային-հասարակական գործիչ Վիգեն Սոսիկյանի հետ։

Անդրադառնալով հունիսի 7-ի քվեարկությանը՝ Վիգեն Սոսիկյանը տեղի ունեցածը որակել է ոչ թե ժողովրդավարական գործընթաց, այլ նախապես մշակված սցենար, որի միակ նպատակը Նիլոլ Փաշինյանի իշխանության երկարաձգումն էր։

«Ամենաճիշտ բնորոշումն այն է, որ տեղի է ունեցել գողություն։ Ամեն ինչ արվեց, որպեսզի ստացվի այն պատկերը, որն այսօր ունենք։ Փաշինյանի ցանկությունն ավելին էր. նա սպառնում էր անխուսափելի պատերազմով, եթե սահմանադրական մեծամասնություն չստանա։ Թեև նպատակին լիովին չհասավ, սակայն սեփական վերարտադրության համար գործի դրեց ամեն տեսակ անօրինություն, սպառնալիք ու կեղծիք»,- նշել է Սոսիկյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում ընտրական գործընթացները վաղուց դուրս են եկել ժողովրդավարության շրջանակներից, և առավել մտահոգիչ է արևմտյան ժողովրդավարական երկրների և առաջնորդների դիրքորոշումը։

«Արևմուտքը, Եվրոպան, անգամ ամերիկյան բարձրաստիճան շրջանակները ոչ միայն աչք փակեցին այս ամենի վրա, այլև իրենց զորակցությամբ մասնակիցը դարձան այդ գողությանը։ Նրանք շատ լավ են տեսնում, թե ինչպիսի բռնապետություն է ձևավորվում Հայաստանում, բայց շարունակում են թիկունք կանգնել Փաշինյանին՝ սեփական աշխարհաքաղաքական շահերը պաշտպանելու համար»,- ընդգծել է Սոսիկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիմա եթերում