Թուրքիան, Ադրբեջանը և արաբական երկրները ԱՄՆ-ին գաղտնի աջակցություն են ցուցաբերում Իրանի դեմ․ Ջեյ Դի Վենս

04 Սեպտեմբերի 2026, 11:08

Քաղաքականություն

Մի շարք երկրներ գաղտնի աջակցություն են ցուցաբերում Վաշինգտոնին՝ ստիպելու Իրանին «պատասխանատվության ենթարկվել առևտրային նավագնացության դեմ հարձակումների համար»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Եթե նայենք Թուրքիային, Ադրբեջանին, Կատարին, Արաբական Միացյալ Էմիրություններին, Սաուդյան Արաբիային և ընդհանրապես ամբողջ աշխարհին, ապա իրականում տեսնում ենք, որ բազմաթիվ երկրներ մասնավոր մակարդակով զգալի աջակցություն են ցուցաբերում՝ օգնելով մեզ հասնել նրան, որ իրանցիները պատժվեն առևտրային նավերի ուղղությամբ կրակելու համար»,- նշել է նա։

Միևնույն ժամանակ Վենսը չի հստակեցրել, թե նշված երկրներն աջակցության ինչ կոնկրետ միջոցներ են տրամադրում։

Հիմա եթերում