Թուրքիան արագ կլրացնի ռուսական ներկայությունից հետո առաջացած բացը. Ջամալյան
29 Մայիսի 2026, 14:43
Հայաստանի գործող իշխանությունները երկար ժամանակ թերագնահատել են հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման հնարավոր հետևանքները, սակայն այժմ իրավիճակը հասել է վտանգավոր փուլի։ Alpha News-ի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։
«Հիմա բանը հասել է նրան, որ եթե այս իշխանությունը վերարտադրվի, ինչի շանսերը ես նվազագույն եմ համարում, ապա շատ արագ ականատեսը կլինենք հայ-ռուսական ռազմական դաշինքի չեզոքացման և քանդման»,- ասել է Ջամալյանը։
Ռազմական փորձագետի գնահատմամբ՝ նման սցենարի դեպքում օրակարգ կբերվի նաև Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարցը։
«Անմիջապես հարց կդրվի 102-րդ ռազմաբազան այստեղից դուրս բերելու մասին, և իշխանությունը կշարունակի առաջ մղել ռուսական ներկայությունը Հայաստանից հեռացնելու քաղաքականությունը»,- նշել է նա։
Ջամալյանի կարծիքով՝ նման զարգացումները Հայաստանի համար կունենան ծանր տնտեսական հետևանքներ։